Bloomberg-ը տեղեկացրել է Ռուսաստանի դեմ գալիք պատժամիջոցների մանրամասների մասին

Bloomberg-ը տեղեկացրել է Ռուսաստանի դեմ գալիք պատժամիջոցների մանրամասների մասին

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցները կարող են չազդել ազդեցիկ ռուս գործարարների վրա: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների համաձայն, ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել պաշտոնյաների և կազմակերպությունների դեմ, որոնք անմիջական կապ են ունեցել Նավալնիի քրեական հետապնդման գործում: Միևնույն ժամանակ, ԵՄ անդամների միջև տարաձայնություններ կան այն հարցում, թե ովքեր պետք է ընդգրկվեն պատժամիջոցների ցուցակում:

Օրինակ, Գերմանիան և Իտալիան կարծում են, որ նոր սահմանափակող միջոցները չպիտի խոչընդոտեն իրենց ռազմավարական շահերին, մինչդեռ Շվեդիան, Լեհաստանը և Բալթյան երկրները անհրաժեշտ են համարում ավելի կոշտ գործել Մոսկվայի նկատմամբ:

Սպասվում է, որ պատժամիջոցների մասին համաձայնությունը ձեռք կբերվի փետրվարի 22-ին, իսկ մարտի սկզբին դրանք պետք է պաշտոնապես հաստատվեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում