«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն ունի նոր ղեկավար
«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի նոր նախագահ է ընտրվել Սեյկո Հաշիմոտոն: Համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության գործկոմի նիստում:
56-ամյա Հաշիմոտոն չմշկորդ և հեծանվորդ է, Օլիմպիական յոթ խաղերի մասնակից, 1992թ. չմշկավազքի 1500 մետր տարածության Օլիմպիական բրոնզե մեդալակիր է, եղել է Ճապոնիայի Արտաքին գործերի փոխնախարար:
2019-ի սեպտեմբերից զբաղեցնում է Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պատասխանատու նախարարի պաշտոնը: Կազմկոմիտեի` այժմ արդեն նախկին ղեկավար Յոշիրո Մորին հրաժարական է տվել սեքսիստական հայտարարություններ անելուց հետո:
Հիշեցնենք, որ Տոկիոյի խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, իսկ Պարալիմպիկը՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը:
Կարծիքներ