Ռեալը կարող է հեռացնել Զիդանին, եթե թիմը պարտվի Բորուսիա Մյունխենգլադբախին․ COPE
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան շարունակում է մնալ հարցականի տակ։
COPE-ի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է հեռացնել Զիդանին, եթե մադրիդյան թիմը պարտվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բորուսիա» Մյունխենգլադբախին։ Այդ դեպքում «Ռեալը» դուրս կթռնի մրցաշարից։
Ամեն դեպքում, «Ռեալի» ֆուտբոլիստները աջակցում են Զիդանին ու պատրաստ են պայքարել նրա համար, իսկ մարզիչը չի պատրաստվում հեռանալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի մասնագետին «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կարող են փոխարինել «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլն ու «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
Նաև կա տեղեկություն այն մասին, որ «Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ կարծում են, որ մարզչի փոփոխությունը կարող է օգուտ բերել թիմին։
Կարծիքներ