Արցախի դրոշը ԱԺ ամբիոնից կախելով՝ Արցախը չեն պաշտպանում. նրանք մեկնում են Արցախ ոչ թե այն պաշտպանելու, այլ վտանգելու. Վաղարշակ Հակոբյան

Արցախի դրոշը ԱԺ ամբիոնից կախելով՝ Արցախը չեն պաշտպանում. նրանք մեկնում են Արցախ ոչ թե այն պաշտպանելու, այլ վտանգելու. Վաղարշակ Հակոբյան

«Մարդիկ, ովքեր չեն հասկացել, որ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնից կախելով՝  նրանք Արցախը չեն պաշտպանում, մարդիկ, որոնք մինչև այժմ չեն հասկացել, որ 20-30 տարի լինելով իշխանության՝ չեն պատկերացրել, թե ինչպես պետք է պաշտպանել Արցախը, օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքում խայտառակ մտքեր փոխանակելով և սեփական ժողովրդին բախտախնդրության տանելով՝ փորձում են էժանագին քաղաքական դիվիդենդներ ապահովել»,- այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը իրականության հետ կապ չունի. «Գոնե տեսնեիք, թե էդ միտինգից հետո մեր համաքաղաքացիներն ինչ են խոսում ձեր մասին: Պաթոսախառն բառապաշարով Արցախը Երևանի կենտրոնում թուրքից պաշտպանելու ձեր արտահայտություններով դուք արդեն վաղուց ձեզ սպառել եք»:

Դիմելով մեր երկրի քաղաքացիներին՝ Վաղարշակ Հակոբյանն ընդգծեց, որ նրանք մեկնում են Արցախ ոչ թե Արցախը պաշտպանելու, այլ վտանգելով ԱՀ և ՀՀ քաղաքացիներին. «Առաջարկում եմ մեր քաղաքական օրակարգը զերծ պահել բախտախնդիրներից և մեր հայրենակիցներին բախտախնդրության տանելու կոչերից ու մղումներից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում