Գայանե Աբրահամյանը կմասնակցի՞ ընտրություններին

Գայանե Աբրահամյանը կմասնակցի՞ ընտրություններին

Որոշ լրատվամիջոցներում հայտնվում են տարբեր տեղեկություններ, թե ես, այս կամ այն կուսակցության ցուցակով, մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին, քանի որ լուրերը համառորեն պտտվում են` հարկ եմ համարում անդրադառնալ դրան.

առաջիկա ընտրություններին որեւէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով չեմ մասնակցելու ընտրություններին։ Չնայած մի շարք առաջարկների, այս փուլում քաղաքական գործունեությունս եւ քաղաքական գործընթացներին մասնակցությունս համարում եմ ոչ նպատակահարմար, ինչպես հրաժարականիս հայտարարության մեջ հստակ շեշտել էի` կարգավիճակն ինձ համար չի կարող երբեք լինել ինքնանպատակ, ու եթե որպես պատգամավոր չեմ կարող իրապես ազդել որոշումների կայացման վրա, ապա գործունեության այլ հարթակները, որոնք շատ ավելի արդյունավետ են ու հստակ ծրագրային` կգերադասեմ։

Շարունակում եմ հասարակական գործունեությունս, հրաժարականից հետո աշխատանքի հիմնական ուղղություններս չեն փոխվել, առաջիկա տարիների հիմնական նպատակս է վիրավոր զինվորների եւ պատերազմի հետեւանքով տուժած ընտանիքների մասնագիտական կրթության, նոր կարողությունների զարգացման եւ աշխատաշուկայում մրցունակ դարձնելու, աշխատանք գտնելու եւ արժանապատիվ ապագա կառուցելու ծրագրերի իրականացումը, որն արդեն սկսել ենք ու եթե կուզեք աջակցել` մեկնաբանության մեջ դնում եմ ՀՂՈւՄը:

Այսօր էլ աշխատում եմ երիտասարդների կրթության, իրավունքների պաշտպանության, համայնքային զարգացման, կանանց կարողությունների զարգացման եւ կրթության նոր հնարավորությունների ստեղծման ծրագրերով։

Խնդրում եմ, որեւէ մեդիա կամ "խոհանոցային" հարթակներում մի քննարկեք իմ քաղաքական կարիերայի հնարավորությունը, եթե որոշեմ, որ շարունակելու եմ, ապա ինքս այդ մասին կհայտարարեմ, առաջիկա ընտրություններին դա վստահաբար չեմ անելու։