Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, 2021 թվականին ընտրվելով ԱԺ պատգամավոր, նույն թվականի հոկտեմբերի 5-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Մինասյանն ունի 4 հողամաս, 2-ը՝ Երևանի Ավան վարչական շրջանում, 2-ը՝ Արմավիրի Շենիկ համայնքում, ինչպես նաև՝ մեկ բնակարան, որը ևս գտնվում է Ավան վարչական շրջանում:
Որպես շարժական գույք Մինասյանը հայտարարագրել է 2016 թվականին թողարկված «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցներ բաժնում էլ ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել է 10 միլիոն 889 հազար դրամ, ինչպես նաև՝ 2 հարյուր 88 դոլար ու 2 հարյուր 47 եվրո:
Որպես կանխիկ դրամ վերջինս հայտարարագրել է 800 հազար դրամ, 2 հազար 5 հարյուր դոլար և 4 հարյուր եվրո:
ՀՅԴ գերագույն մարմնից Մինասյանը ստացել է 2 միլիոն 256 հազար դրամ, իսկ Երևանի պետական համալսարանից՝ 334 հազար դրամ՝ որպես վարձատրություն:
Կարծիքներ