ԱՄՆ դեսպանը զեկուցել է Բայդենի և Պուտինի՝ Նավալնիի թունավորման մասին զրույցը

ԱՄՆ դեսպանը զեկուցել է Բայդենի և Պուտինի՝ Նավալնիի թունավորման մասին զրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ իրականացված մահափորձի մասին: Այս մասին ասվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի՝ ապրիլի 16-ի հայտարարության մեջ: Զրույցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, բայց ավելի վաղ Սպիտակ տունը և Կրեմլը չէին ասել, որ քննարկվալ է նաև Նավալնիի թեման: Ամռան սկզբին Վաշինգտոնը ստիպված կլինի ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ընդդիմության առաջնորդին թունավորելու պատճառով:

Նավալնիի մասին զրույցի մի մասի մանրամասները ներկայացված չեն դեսպանի հայտարարությունում: «Նախագահ Բայդենը մեր կողմից լուրջ անհանգստություն է հայտնել Ռուսաստանի չարամիտ գործողությունների, այդ թվում՝ Նավալնիի թունավորման ժամանակ քիմիական զենք օգտագործելու կապակցությամբ», – ասվում է դեսպանի հայտարարության մեջ: Նշվել են նաև հարաբերությունների այլ խնդրահարույց հարցեր, որոնց պատճառով Վաշինգտոնը նախօրեին պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում