Մաշկովը միջոցներ կփոխանցի Դոնբասի բնակիչներին
Դերասան և ռեժիսոր Վլադիմիր Մաշկովը Instagram-ում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցելու մասին՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության հետ։
Մաշկովը խոստացել է, որ մարտի 4-ին կայանալիք «Նավաստու լռությունը» ներկայացման ողջ հասույթը կուղղվի Լուգանսկի եւ Դոնեցկի բնակիչներին:
«Արդեն 8 տարի բացահայտ պատերազմ է, որին հետևում է «քաղաքակիրթ» աշխարհը, բայց նախընտրում է չնկատել դա։ Ես պաշտպանում եմ մեր նախագահի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:
Մարդիկ, ովքեր այս տարի ապրել են պատերազմում, վերջապես խաղաղ կյանքի հույս են ձեռք բերել։ Նրանք այժմ ապահով են։
Փոխանակ բազմապատկելու ատելությունը միմյանց և ձեր երկրի հանդեպ, օգնեք նրանց, ովքեր հիմա դրա կարիքն իսկապես ունեն»,- գրել է դերասանը։
Կարծիքներ