Սխալ է այսօրվա Ռուսաստանը համեմատել ՍՍՀՄ-ի, հատկապես Ստալինյան շրջանի հետ. Եգանյան

Սխալ է այսօրվա Ռուսաստանը համեմատել ՍՍՀՄ-ի, հատկապես Ստալինյան շրջանի հետ. Եգանյան

Սխալ է այսօրվա Ռուսաստանը համեմատել ՍՍՀՄ-ի, հատկապես Ստալինյան շրջանի հետ: Հիմա ռուսական էլիտան միլիարդներ ունի դրսում, հիմա ռուսական էլիտան տեսել է ու գիտի դրսի ցոպ կյանքը: Չեմ բացառում, որ դիմադրություն կա ու կուժեղանա հենց ներսում, դժվար թե հընթացս կարողանան էլիտա փոխել:

Մեկ նրբություն ևս, Ռուսաստանն ի տարբերություն ՍՍՀՄ-ի չի կարող երկարատև պատերազմ մղել, դա է թերևս պատճառներից մեկը, որ պատերազմի մեկնարկի երրորդ օրն արդեն խոսվեց «ատոմային վահանի» մասին, դա նույն սովետից մնացած վերջին խաղաքարտն է: Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունն իհարկե կլերկներ են, բայց լուրջ գլխացավանք արդեն իսկ ստեղծվել է Ռուսաստանի ներսում, մարդկանց մեջ լուրջ պանիկա կա, հատկապես տնտեսական հեռանկարների շուրջ:

Մեկ բան ևս` ռուսական խոշոր պետական ընկերությունների հանդեպ ժողովուրդը հավատ չունի ու կա լուռ դժգոհություն, որ 30 տարի այդ երկրի հարստությունների վաճառքից նրանց կյանքը չի փոխվել, զարգացել ու հարստացել է խոշոր քաղաքներն ու իշխանավորները: Մի խոսքով` իրավիճակն իսկապես վտանգավոր է:
 

Զոհրապ Եգանյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում