Թափուր հաստիքներ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2018թ. դեկտեմբերի 10-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգերը հաստատելու մասին» թիվ 2616-Ն հրամանով՝ ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի բաժնի կցորդ
Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի կցորդ
Եվրասիական տարածաշրջանային վարչության ԵԱՏՄ բաժնի 3-րդ քարտուղար
Եվրասիական տարածաշրջանային վարչության Ռուսաստանի բաժնի կցորդ
Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի կցորդ
Եվրոպայի վարչության Եվրոպայի Խորհրդի բաժնի կցորդ
Հյուպատոսական վարչության վիզաների բաժնի վարիչ
Հյուպատոսական վարչության իրավական բաժնի 3-րդ քարտուղար
Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի կցորդ
Սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի կցորդ
Անձնակազմի կառավարման վարչության աշխատանքային հարաբերությունների իրավական ապահովման բաժնի 3-րդ քարտուղար
Քարտուղարության դիվանագիտական գրագրության համակարգման բաժնի 3-րդ քարտուղար
Քարտուղարության դիվանագիտական գրագրության համակարգման բաժնի կցորդ
Քարտուղարության դիվանագիտական գրագրության համակարգման բաժնի կցորդ
Պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ
Պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ
Պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական ներկայացուցչությունների բաժնի կցորդ
Նշված պաշտոններին ներկայացվող հիմնական պահանջներն են.
ա/ ՀՀ քաղաքացիություն,
բ/ հայերեն և առնվազն երկու օտար լեզվի ազատ տիրապետում,
գ/ բարձրագույն կրթություն (հավատարմագրված մասնագիտություն ստանալու մասին վկայագիր),
դ/ համակարգչային գիտելիքներ:
Մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հանրային ծառայության ոլորտում, միջազգային կազմակերպություններում համապատասխան աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.
ա/ բաժնի վարիչ՝ առնվազն 12 տարվա աշխատանքային ստաժ,
բ/ 3-րդ քարտուղար՝ առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ,
գ/ կցորդի համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Բաժնի վարիչի պաշտոնային դրույքաչափը՝ 256.623 ՀՀ դրամ է.
3-րդ քարտուղարի պաշտոնային դրույքաչափը՝ 150.799 ՀՀ դրամ է.
Կցորդի պաշտոնային դրույքաչափը՝ 129,634 ՀՀ դրամ է:
Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է չինարենի գերազանց իմացություն:
Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է անգլերենի գերազանց իմացություն:
Եվրասիական տարածաշրջանային վարչության ԵԱՏՄ բաժնի 3-րդ քարտուղարի և Եվրասիական տարածաշրջանային վարչության Ռուսաստանի բաժնի կցորդի պաշտոններն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ռուսերենի գերազանց իմացություն,
Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է իտալերենի գերազանց իմացություն:
Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն:
Անձնակազմի կառավարման վարչության աշխատանքային հարաբերությունների իրավական ապահովման բաժնի 3-րդ քարտուղարի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է անձնակազմի կառավարման բնագավառի և կադրային գործ վարելու աշխատանքների իրականացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ՀՀ Սահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայության հիմունքների, ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, հայ ժողովրդի պատմության, միջազգային հարաբերությունների իմացությունը, վերլուծական ունակությունները և լեզուների իմացությունը ստուգելու նպատակով գրավոր քննության և հարցազրույցի:
Յուրաքանչյուր դիմորդ կարող է դիմում ներկայացնել վերոնշյալ պաշտոններից միայն մեկի համար:
Գրավոր քննությունն անցկացվելու է 2020թ. սեպտեմբերի 4-ին ժամը 10:30 ՀՀ ԱԳՆ վարչական շենքում (Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3):
Հարցաշարին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մրցույթի այն մասնակիցները, ովքեր ճիշտ են պատասխանել գրավոր աշխատանքի բաղադրիչներից ընդհանուրն առնվազն 75 տոկոսին՝ պայմանով, որ որևէ բաղադրիչով հավաքած միավորը պակաս չլինի 70 տոկոսից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ դիմում՝ անձնակազմի կառավարման վարչության կողմից սահմանված ձևով (ԴԻՄՈՒՄ) և ինքնակենսագրություն,
բ/ անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը,
գ/ բարձրագույն կրթությունը հաստատող պետական նմուշի կամ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված, Հայաստանի Հանրապետությունում վավեր ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով և դրանց պատճենը,
դ/ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին (անրաժեշտության դեպքում),
ե/ էլեկտրոնային լուսանկար՝ 3×4 սմ չափսի,
զ/ զինապարտ լինելու դեպքում՝ զինվորական գրքույկի պատճենը, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք,
է/ հայտարարություն այն մասին, որ անձը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված դիվանագիտական ծառայությանը խոչընդոտող հիվանդությամբ, դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատական կարգով չի զրկվել հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չի դատապարտվել հանցագործություն կատարելու համար կամ հանցագործության կատարման դեպքում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է (Ձև 1),
ը/ համաձայնություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում անձի վերաբերյալ պահվող տեղեկություններին ծանոթանալու մասին (Ձև 2):
Մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:
Կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպքերով պայմանավորված մրցույթի փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով, պահանջվող փաստաթղթերը, դիմումը, Ձև 1-ը և Ձև 2-ը լրացված տարբերակով անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Վերը նշված փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է աշխատանքային օրերին՝ ս.թ. օգոստոսի 4-ից 7-ը ժամը 9:00 – 18:00 ներառյալ:
Տեղեկությունների համար դիմել ՀՀ ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչություն, հեռ. (060) 620-630:
Կարծիքներ