Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ Գևորգ Վարդանյանից Հայաստանին կվերադարձվեն Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ

Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ Գևորգ Վարդանյանից Հայաստանին կվերադարձվեն Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը։ Այդ մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից:

 

«Վճռվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույք նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ, «Պոլի-տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայատանի բռնագանձել Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ KAMAZ մակնիշի տրանսպորտային միջոցներ, «Լավիթա ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-տրանսպորտ» ՍՊ ընկերությության նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ։

 

Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից 1 ամսյա ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում