Մոսկվայում սպանվել է Վանաձորում հայտնի 44-ամյա Վարդան Փ-ն. տեսախցիկն արձանագրել է սպանության պահը
Shamshyan.com-ի տեղեկություններով, օրեր առաջ Վանաձորում հուղարկավորել են քաղաքում հայտնի 44-ամյա Վարդան Փ-ին: Վարդան Փ-ն, ըստ կայքի, սպանվել է հունիսի 17-ին` Ռուսաստանի Դաշնությունում:
Այդ օրը Մոսկվայի Միտիշիի շրջանում ՀՀ երկու քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գյումրիի բնակիչ հանդիսացող տղամարդը կրակոցներ է արձակել Վարդան Փ-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացված վնասվածքներից մահացել է:
Ենթադրյալ մարդասպանի նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել: Սպանության պահը արձանագրվել է սպանության վայրում տեղադրված տեսախցիկի կողմից:
Կարծիքներ