Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝  Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Սահմանադրական դատարանը հրատապ նիստ է հրավիրել՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա դարձնելու համար: 

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 16.00-ին:

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում