Գեղարքունիքում 34-ամյա տղամարդուն և նրա 3-ամյա երեխային վրաերթի են ենթարկել

Գեղարքունիքում 34-ամյա տղամարդուն և նրա 3-ամյա երեխային վրաերթի են ենթարկել

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի փակ՝ տրավմա, որովայնի սուջային պատի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Երջանիկ Դ-ն, իսկ «աջ ակնակապիճի վնասվածք, հեմատոմա» ախտորոշմամբ՝ Սարուխան գյուղի բնակիչ՝ 3-ամյա Ալեքս Լ-ն, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, թե Երջանիկ Դ-ն հայտնել է, որ իրենք վնասվածքները ստացել են Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։ Գավառի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Երջանիկ Դ-ի հայտնածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում Լանջաղբյուր գյուղի բնակիչ՝ 76-ամյա Հենրիկ Մ-ն, վարելով ՎԱԶ 217030 մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երջանիկ Դ-ին և Ալեքս Լ-ին, որից հետո, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է հանդիպակաց երթևեկող Սարուխան գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արտյոմ Խ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում