ԱԻՆ ջրափրկարարները շարունակում են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

ԱԻՆ ջրափրկարարները շարունակում են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Հունիսի 29-ին, ժամը 09։30-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկները կրկին մեկնել են Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք:


Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-28-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. քաղաքացին չի հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում