Զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան. լսվել է պայթյունի ձայն

Զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան. լսվել է պայթյունի ձայն

Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան, լսվել է պայթյունի ձայն: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը, գրում է armtimes.com-ը։

Նշվում է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը հատուկ գործողություն են իրականացնում Մասիսի քաղաքապետարանի տարածքում։

Թե ո՞վ է քաղաքապետարան ներխուժած անձը, դեռ հստակ չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում