Թե բա՝ կարևոր բան եմ ասելու, փաստորեն ասածն էն էր, որ երեքշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ է լինելու. Հակոբյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն Գալստանյանի այն հայտարարությանը, թե ընդիմությանը կոչ է անում վարչապետի հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրել:
«Թե բա՝ կարևոր բան եմ ասելու, կարևոր բան եմ ասելու...
Փաստորեն ասածն էն էր, որ երեքշաբթի օրը՝ ժամը 16:30-ին, ԱԺ արտահերթ նիստ է լինելու՝ Կառավարության հրաժարականի պահանջով, ու հաշվի չէր առել, որ ԱԺ լիագումար նիստի հայտարարությունների ժամի հետ է համընկնում:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքն էլ է ուզում խախտի»,- գրել է նա:
Կարծիքներ