Պենտագոնի ղեկավարը հրաժարական չի տա
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խոստովանել է, որ սխալ է վարվել՝ չտեղեկացնելով ԱՄՆ ղեկավարությանն իր առողջական վիճակի մասին և հրապարակավ ներողություն է խնդրել ամերիկյան հանրությունից։
«Ես ուզում եմ շատ պարզ լինել: Մենք սխալ ենք մոտեցել այս հարցին: Ես սխալ եմ մոտեցել դրան, ես պետք է նախագահին (Ջո Բայդենին) տեղեկացնեի իմ քաղցկեղի ախտորոշման մասին: Ես պետք է ասեի իմ թիմին և ամերիկյան հանրությանը: Ես ներողություն եմ խնդրում բոլորից»,- ասել է Օսթինը մամուլի ասուլիսում։
Նա նաև հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ՝ չնայած քաղցկեղի ախտորոշման հետ կապված իր չհայտարարված հոսպիտալացման շուրջ սկանդալին։
Կարծիքներ