Ալաշկերտը գոլառատ խաղում հաղթել է Չեռնոմորեցին

Ալաշկերտը գոլառատ խաղում հաղթել է Չեռնոմորեցին

«Ալաշկերտը» Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի երրորդ խաղում հաղթել է Օդեսայի «Չեռնոմորեցին»՝ 4։1 հաշվով։ Armsport.am-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում աչքի են ընկել Վիլիամը, Արտակ Եդիգարյանը, Կարեն Նալբանդյանը և Միմիտոն։

Ավելի վաղ «Ալաշկերտը» 2։1 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Վելեժին», իսկ դրանից առաջ 3։0 հաշվով առավելության հասել ղազախական «Ժետիսուի» նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում