ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը
Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այդ մասին տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջից:
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:


Կարծիքներ