Փրկարարները ճանապարհից հեռացրել են ծառը

Փրկարարները ճանապարհից հեռացրել են ծառը

Հունիսի 13-ին, ժամը 18։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին ծառն ընկել և խոչընդոտում է երթևեկությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում