Վթարային ջրանջատում Գեղարքունիքում․ որ գյուղերում սեպտեմբերի 5-6-ին ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Գեղարքունիքում․ որ գյուղերում սեպտեմբերի 5-6-ին ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում