Մեքսիկայի հյուսիսում գտնվող բանտում բախումներ են սկսվել

Մեքսիկայի հյուսիսում գտնվող բանտում բախումներ են սկսվել

Հակամարտող խմբավորումների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուահուա նահանգի Սյուդադ Խուարես քաղաքի բանտում։ Առնվազն երեք բանտարկյալ է սպանվել, հայտնել է շրջանի դատախազությունը։

«Ներկայումս իրավիճակը վերահսկելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զոհերի թվի մասին տեղեկություն դեռևս չի հրապարակվել։ Իրավասու մարմինների պաշտոնյաները սկսել են պարզել դեպքի հանգամանքները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում