ԱՄՆ-ը կարեւոր է համարում Ռուսաստանից ապրանքների մատակարարումը
Ամերիկյան վարչակազմը դեմ չէ, որ աֆրիկյան երկրները սննդամթերք գնեն Ռուսաստանի Դաշնությունից, սակայն փորձում են Մոսկվային զրկել նավթային եկամուտներից։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մոլի Ֆին Աֆրիկյան երկրների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վերաբերյալ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «ջանում է պատժամիջոցներից հանել ռուսական բոլոր պարենային ապրանքները», քանի որ նրանք գիտակցում են, որ «դրանք կարևոր են աշխարհի շատ սպառողների համար, ներառյալ Աֆրիկայում»։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) Աֆրիկայի հարցերով ավագ տնօրեն Ջադ Դեվերմոնտը, ով նույնպես ելույթ է ունեցել ճեպազրույցում, վստահեցրել է, որ, ըստ Վաշինգտոնի, «աֆրիկացիները պետք է ընտրեն իրենց գործընկերներին, որոշեն, թե որոնք են իրենց շահերը»։
Կարծիքներ