Սահմանային իրավիճակն այս պահին կայուն է, բայց պետք չէ զգոնությունը կորցնել. Անդրանիկ Քոչարյան
Ադրբեջանի վերջին սադրանքներից հետո սահմանային իրավիճակն այս պահին կայուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է: Բայց դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք»,- ասաց Քոչարյանը:
Նա կարևորեց երկրում ջանքերը մեկտեղելը, որպեսզի հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով ներքին լարվածություն առաջացնել: «Մեր խնդիրն է գործողություններով լինել Զինած ուժերի կողքին, ոչ թե բառերով»,- ասաց պատգամավորը:
Կարծիքներ