Վարչապետն արժևորեց ԵԱՏՄ-ում կարևոր դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը

Վարչապետն արժևորեց ԵԱՏՄ-ում կարևոր դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսային համավարակի ֆոնին կարևորեց ԵԱՏՄ անդամ պետություններում ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ԵԱՏՄ նիստում իր ելույթում վարչապետը նշեց, որ ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում:

«Այս համատեքստում կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում