Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 2 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 1500 քմ,
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 1000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 4 հա, Արգել գյուղում՝ 500 քմ, Առինջ գյուղում՝ 1000 քմ, Պռոշյան գյուղում՝ 500 քմ,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1 հա, Այգեպար գյուղում՝ 1500 քմ,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա:
Կարծիքներ