Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի արձակուրդ
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 11 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 17-31-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ