Վրաստանի ԿԸՀ-ն կուսակցությունների համար մշակել է հատուկ կոդեքս

Վրաստանի ԿԸՀ-ն կուսակցությունների համար մշակել է հատուկ կոդեքս

«Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է Քաղաքական կուսակցությունների վարքականոն՝ էթիկական կոդեքս՝ ուղղված ժողովրդավարական արժեքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը»,- լրագրողներին ասել է Վրաստանի ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիան:

«Այս փաստաթուղթը հիմնված է համընդհանուր ճանաչված ընտրական էթիկայի սկզբունքների վրա և ներառում է արդար և արժանապատիվ մրցակցության, ընտրողների և մասնակից կուսակցությունների իրավունքների ճանաչման և հարգանքի նորմեր», – վստահեղրել է Ժվանիան:

Ըստ նրա՝ կոդեքսը մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա, որը համահունչ է ընդհանուր ընդունված միջազգային չափանիշներին. գործել Սահմանադրության շրջանակներում, ճանաչել օրենքի գերակայությունը, հրաժարվել ատելության խոսքից, ազնիվ պայքար մղել, հարգել միմյանց. սրանք այն հիմնական պահանջներն են, որոնց կուսակցությունները պետք է հետևեն նախընտրական քարոզչության ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում