Պայթյուն Գյումրի քաղաքում․ կա տուժած
Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կիրովականյան 21-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ինքնաշեն վառարանի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են տան պատուհանները և պատերը․ առկա է փլուզման վտանգ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Տան բնակիչ Գ․ Մ․-ն (ծնված 1956 թ․) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ։
Կարծիքներ