Ռուս տիեզերագնացներն առաջին անգամ տեղափոխվել են ՄՏԿ-ի նոր մոդուլ
Ռուս տիեզերագնացներ Անտոն Շկապլերովը եւ Պյոտր Դուբրովն առաջին անգամ տեղափոխվել են Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) նոր ռուսական «Պրիչալ» մոդուլ։ Այս մասին հաղորդվում է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի Twitter-ի էջում, փոխանցել է «Լենտա.ռու»-ն։
«Նաուկա» մոդուլի եւ «Պրիչալի» կողմից դիտանցքները բացվել են Մոսկվայի ժամանակով 22:39-ին», - ասվում է «Ռոսկոսմոսի» հաղորդագրության մեջ։
Կարծիքներ