Նոր Զելանդիան 35 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից ներկրվող ապրանքների վրա
Նոր Զելանդիայի կառավարությունը մտադիր է 35 տոկոս մաքսատուրք սահմանել Ռուսաստանից ներկրվող բոլոր ապրանքների վրա։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը կառավարության կայքում հրապարակվել է երկրի արտաքին գործերի նախարար Նանայա Մահուտիի և Առևտրի և արտահանման աճի նախարար Դեմիեն Օ'Քոնորի համապատասխան հայտարարությունը։
«Կառավարությունը հայտարարել է, որ կսահմանի 35% մաքսատուրք Ռուսաստանից ներմուծվող բոլոր ապրանքների վրա և կտարածի արտահանման գործող արգելքները արդյունաբերական ապրանքների վրա, որոնք սերտորեն կապված են ռուսական ռազմավարական արդյունաբերության հետ», - ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ արտահանման արգելքը, մասնավորապես, կտարածվի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ու շարժիչների հետ կապված սարքավորումների վրա։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 25-ից։
Կարծիքներ