Չինաստանի արտգործնախարարը ուկրաինական հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել հանգիստ և ռացիոնալ մտածել
Չինաստանը կոչ է արել ուկրաինական հակամարտության բոլոր կողմերին մտածել հանգիստ և ռացիոնալ, ստեղծել խաղաղության հնարավորություններ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար, Չինաստանի Պետական խորհրդի անդամ Վան Ին։
«Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին մտածել հանգիստ և ռացիոնալ, ստեղծել խաղաղության հնարավորություններ, բացել բանակցությունների հեռանկարներ», - չորեքշաբթի ասել է նա Չինաստանի ԱԳՆ կայքում ։
Ինչպես նշել է Վան Ին, բանակցությունները ներկայումս դժվարությունների են հանդիպում, բայց քանի դեռ դրանք շարունակվում են, հրադադարի հնարավորություն կա, խաղաղության հույս կա։
«Չինաստանը կշարունակի օբյեկտիվ և արդարացի դիրքորոշում ունենալ և կառուցողական դեր խաղալ այս հարցում»,- եզրափակել է Չինաստանի արտգործնախարարը։
Կարծիքներ