Հայկական մուֆլոններ են արձանագրվել «Զանգեզուր» պետական արգելավայրում

Հայկական մուֆլոններ են արձանագրվել «Զանգեզուր» պետական արգելավայրում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հերթական մշտադիտարկման աշխատանքների արդյունքում, որին մասնակցել է նաև փոխնախարար Արամ Մեյմարյանը, 2022 թվականի հուլիսի 14-ին «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում կրկին արձանագրվել են Հայկական մուֆլոններ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Մուֆլոնը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում