Նեթանյահու. Իսրայելը ինքնիշխան երկիր է, որը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով իր ժողովրդի կամքի վրա
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես մերժել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհուրդը, ըստ որի՝ Իսրայելի իշխանությունները պետք է հրաժարվեն դատաիրավական բարեփոխումներից, որոնք առաջացրել են երկրում ընդդիմության զանգվածային բողոքները։
«Իսրայելը ինքնիշխան երկիր է, որը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով իր ժողովրդի կամքի վրա, այլ ոչ թե դրսի, այդ թվում՝ լավագույն ընկերների ճնշման վրա», - գրել է նա Twitter-ում։
Կարծիքներ