Ավստրալիայում լաբորատորիայում աճեցված մամոնտի մսից կոլոլակ են պատրաստել

Ավստրալիայում լաբորատորիայում աճեցված մամոնտի մսից կոլոլակ են պատրաստել

Ավստրալական Vow ընկերությունը օգտագործել է բրդոտ մամոնտի ԴՆԹ-ի տարրեր՝ լաբորատոր պայմաններում մսի անալոգը աճեցնելու համար: Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ մեծ թուրինջի չափով կոլոլակ է պատրաստվել աճեցված մսից, որը երեքշաբթի երեկոյան կարող էին տեսնել Ամստերդամի NEMO գիտական ​​թանգարանի այցելուները։

Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ կենսատեխնոլոգիայի միջոցով սնունդ ստանալու հնարավորությունները, ինչպես նաև ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ և ժամանակակից գյուղատնտեսական պրակտիկաները ազդում շրջակա միջավայրի և կլիմայի վրա:

Vow-ը չի կարծում, որ մոտ ապագայում խանութների դարակներում կհայտնվի լաբորատոր «մամոնտի միս», սակայն նրանք ակնկալում են, որ այս տարի կսկսեն արհեստականորեն աճեցրած ճապոնական լորի մսի մատակարարումները Սինգապուրի ռեստորաններին՝ միակ երկիրը, որտեղ այսպես կոչված կուլտիվացված միսը թույլատրվում է սպառման և վաճառքի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում