Հերոսներն այսօր մեր կարիքն ունեն

Հերոսներն այսօր մեր կարիքն ունեն

Ուշադրություն!!!!!

Հերոսները մեր կարիքն ունեն!

Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ու հիվանդանոցում ամեն օր վիրահատվում են ու բուժվում հարյուրավոր հերոսներ! Նրանց ներքնաշորերը պարզ պատճառով պիտանի չեն լինում հետագա օգտագործման համար!

Ուստի` Այս շաբաթ օրը, ժամը 10:00-17:00

«Երազի Տուն» Մանկական Վերականգնողական Կենտրոն-ում ( Հալաբյան 59) կազմակերպում ենք«Հերոսի Օր»..

Հավաքում ենք անհրաժեշտ պարագաներ..

Անհրաժեշտ է հասցնել`

1) Անդրավարտիք ( s,m,l,xl)

2) Անթև շապիկներ ( տակից հագնելու մայկաներ, s,m,l,xl)

3) Հողաթափեր ( тапочки) - 40, 41, 42, 43, 44

4) Գուլպաներ - տաք միջուկով

5) Կոնֆետներ ( տարբեր բատոններ)

Ամբողջ օրը հավաքելու ենք նշված սպրանքը, նամակներ գրենք հերոսներին, փաթեթավորենք և Հայաստանում Արցախի ներկայացուցչության աշխատակցի` իմ սիրելի ու վստահելի @Armine Hayrapetyan-ի միջոցով ուղարկենք ուղիղ Ստեփանակերտ!

#հերոսիհամար #թիկունքնամուրէ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում