Շուտով կմեկնարկի Ալավերդու Էնգելս թաղամասի սեփական տներ տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը
Կառավարությունը հատկացրել է 53 մլն դրամ ևս մեկ ճանապարհաշինական ծրագիր Ալավերդիում իրագործելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ շուտով կմեկնարկեն Ալավերդու Էնգելս թաղամասի սեփական տներ տանող ճանապարհի ասֆալտապատման, հեղեղատարի անցկացման աշխատանքները` 360 մետր երկարությամբ։
Կառավարությունը 53 մլն դրամ է հատկացրել Ալավերդու 2022թ. ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով։
Պատգամավորը հավելել է, որ այցելել է թաղամաս, հանդիպել բնակիչներին ու փոխանցել լուրը, ծրագրի մանրամասները։
Կարծիքներ