Նյու Յորքի մետրոյում զենք հայտնաբերող արհեստական բանականությամբ սարք կփորձարկվի
Մետրոյում զենք հայտնաբերելու նպատակով Նյու Յորքում շուտով արհեստական բանականությամբ օժտված տեխնոլոգիա կփորձարկվի։
Այս մասին հայտարարել է քաղաքապետ Էրիկ Ադամսը:
Քաղաքը համագործակցում է Evolv-ի՝ Մասաչուսեթսում տեղակայված զենքերի հայտնաբերման ընկերության հետ, որի սարքերն օգտագործվում են դպրոցներում և երկրի այլ վայրերում:
Քաղաքապետը չի հստակեցրել, թե որտեղ են տեղադրվելու սարքերը և քանիսն են լինելու։
Կարծիքներ