Ռուսաստանում հարգանքի տուրք են մատուցել Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերին
Ռուսաստանում տասնյակ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և աշխատակիցներ հավաքվել են Crocus City Hall-ի մոտ՝ հարգելու մարտի 22-ի զոհերի հիշատակը։
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
Արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ, որից հետո հավաքվածները երկինք են բաց թողել սպիտակ փուչիկներ։
Այնուհետ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել համերգասրահի դիմաց գտնվող հուշահակոթողի մոտ։
Արարողությանը մասնակցել են դիվանագետներ Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ երկրներից և այլք։
Վերջին տվյալներով ահաբեկչությունից տուժածների թիվը 551 է։ Զոհվել է 144 մարդ
Կարծիքներ