Անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Պուտինի հետ. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ: Պոտսդամում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, նրա խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը։
«Մենք բոլորովին այլ կարծիքներ ունենք: Այնուամենայնիվ, ես կշարունակեմ խոսել նրա հետ, քանի որ ուզում եմ որսալ այն պահը, երբ հնարավոր կլինի դուրս գալ այս իրավիճակից: Սա չի ստացվի, եթե դուք միմյանց հետ չխոսեք»,- ասել է Շոլցն:
Կարծիքներ