«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցները տպավորված են Հայաստանի ջերմ հյուրընկալությամբ

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցները տպավորված են Հայաստանի ջերմ հյուրընկալությամբ

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի տասնվեց մասնակիցները տպավորված են Հայաստանի ջերմ հյուրընկալությամբ, տեսարժան վայրերով ու եվրատեսիլյան շքեղ բեմով: Նրանք նշում են, որ Հայաստանից կտանեն հայկական լավաշ, հայկական հոլ խաղալիքն ու անմոռանալի հիշողություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պատվիրակ 14-ամյա Նարեն նշեց՝ շատ ուրախ է, որ մրցույթն անցկացվում է իր հայրենիքում: «Մալենայի շնորհիվ մենք հյուրընկալում ենք «Մանկական Եվրատեսիլ»-ը, և ես շատ ուրախ եմ այդ առթիվ: Բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել»,- ասաց երգչուհին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում