«Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում, Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին մառախուղ է

«Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում, Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում, Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին առկա է մառախուղ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում