«Լիվերպուլը» հանվել է վաճառքի

«Լիվերպուլը» հանվել է վաճառքի

«Fenway Sports Group» ընկերությունը վաճառքի է հանել «Լիվերպուլը»։ Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է․

«Վերջին տարիներին տեղի են ունեցել մի շարք սեփականատերերի փոփոխություններ, ինչպես նաև շատ են խոսակցությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների սեփականատերերի փոփոխության մասին: Այդ պատճառով մեզ պարբերաբար հարցնում են «Fenway Sports Group»-ի (FSG) կարգավիճակի մասին՝ որպես «Լիվերպուլի» սեփականատեր:

FSG-ն հաճախ առաջարկներ է ստացել երրորդ անձանցից, որոնք հետաքրքրված են դառնալ «Լիվերպուլի» բաժնետերերը: FSG-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ճիշտ պայմաններում պատրաստ է դիտարկել նոր բաժնետերերի մասին հարցը, եթե դա բխում է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի շահերից:

FSG-ն առաջվա պես ձգտում է ապահովել «Լիվերպուլի» հաջողությունը թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում