Դավիթ Չալոյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը այսօր 1/8 եզրափակիչ մարտում մրցել է կոլումբիացի Կրիստիան Սալսեդո Կոդացու հետ:
Մեր մարզիկը վստահ անցկացրեց մարտը և հաղթեց 4:1 հաշվով: Քառորդ եզրափակիչում նա կհանդիպի Դելուցիոս Օրիե – Լազիզբեկ Մուլոջանով անգլո-ուզբեկական զույգի հաղթողի հետ:
Այսօր իրենց մրցամարտերը կանցկացնեն նաև 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և 71 կգ քաշային Արման Դարչինյանը:
Կարծիքներ