Տեխասում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

Տեխասում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

ԱՄՆ Տեխաս նահանգի Տեքսարկանա քաղաքում Հելոուինի երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս ինը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի ոստիկանական բաժանմունքին:

Ոստիկանության աշխատակիցները կանչով ժամանել են հրաձգության մասին հաղորդումները ստուգելու: Դեպքի վայրում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 10 մարդու։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է։

Իրավապահ մարմինների գնահատմամբ՝ հրաձգության ժամանակ երեկույթին եղել է առնվազն 200 մարդ։

Հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ հրաձգության կարող էր հանգեցնել հյուրերից մի քանիսի վիճաբանությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում