2-րդ հարկից ցած ընկած 5-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

2-րդ հարկից ցած ընկած 5-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվաքծներով շտպաօգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-իմամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Պարզվել է, որ 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից: Ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,- նշել է Գեւորգ Դերձյանը:

Հիշեցնենք, որ այսօր արդեն հայտնել էինք, որ ժամը 18:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նա ազնգուշաբար վայր էր ընկել 2-րդ հարկի իրենց տան պատուհանից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում