Մադագասկարի նախագահը պաշտոնանկ Է արել կառավարության բոլոր անդամներին

Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան պաշտոնանկ Է արել կառավարության բոլոր անդամներին: Օգոստոսի 12-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի դիվանատան հայտարարությունը:
Պետության ղեկավարի կողմից այդ քայլի պատճառները դիվանատան հայտարարության մեջ չեն նշվում: Մինչդեռ անցած կիրակի օրն ազգային հեռուստատեսությամբ իր ելույթում Անդրի Ռաձուելինան քննադատել Է կառավարության եւ մի շարք նախարարների գործողությունները՝ դրանք որակելով անբավարար:
«Ինչպես եւ ֆուտբոլային թիմում, մարդիկ պետք Է փոխվեն, երբ կառավարության աշխատանքում կան ձախողումներ,- նշել Է նախագահը:- Կլինեն փոփոխւթյուններ, եւ դա կվերաբերի բոլորին, ովքեր չեն կատարում իրենց հանձնարարված աշխատանքը»: Նախարարներին պաշտոններից ազատելու մասին ներկայիս որոշումն ընդունվել Է պետության ղեկավարի դեմ մահափորձի գործի՝՝ Մադագասկարում շարունակվող հետաքննության ֆոնին: Հուլիսի 20-ից իշխանությունները ձերբակալել են 21 մարդու, ներառյալ 12 զինծառայողների՝ Անդրի Ռանձուելինայի սպանության եւ կառավարության տապալման նպատակով դավադրության կասկածանքով:
Ռոյթեր գործակալության տվյալներով՝ ձերբակալվածների թվում են բանակի եւ ժանդարմերիայի հինգ գեներալներ, ինչպես նաեւ չորս օտարերկրացիներ, ներառյալ Ֆրանսիայի քաղաքացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ