Չինացիները սնման ահռելի բլոկ են ստեղծել 3600 Վտ մայնինգի համար
Մայներների համար լուծումների ոլորտում կարելի է շատ էքզոտիկ միջոցներ գտնել, օրինակ, 3600 Վտ LX-3600W սնման չինական ահռելի բլոկ: Հետաքրքիր դեվայսը նկատվել է Daraz ապրանքների հարթակի շրջանում, որտեղ այն կարելի է ձեռք բերել 62,5 հազար ռուփիով, հաղորդում է Planet-ը:
LX-3600W սնման մայնինգ բլոկը փաստացի իրենից ներկայացնում է սնման երկու բլոկ 1800-ակա Վտ: Դատելով սարքի բնութագրերից՝ այն կարող է գրեթե 3,5 կիլովատտ արտադրել +12B գծով:
Սարքը հագեցած է 4 օդափոխիչներով (երկուական մեծ եւ երկուական փոքր), եւ դատելով դրանից՝ այն բավական աղմկոտ է: Կա հզորության գործակցի (Active PFC) ակտիվ կորեկցիայի աջակցություն, դրան գումարած՝ հայտարարվել է համապատասխանություն "90 Plus Platitum" գաղտնի ստանդարտին: Դեվայսը երաշխիքներ չունի, այսինքն, արտադրողն առաջարկում է այն օգտագործել` ապավինելով սեփական ռիսկին եւ վախերին:
Կարծիքներ