WhatsApp-ի ծրագրավորողներն ավելացրել են կենսաչափական նույնականացման ապահովումը վեբ տարբերակի համար

WhatsApp-ի ծրագրավորողներն ավելացրել են կենսաչափական նույնականացման ապահովումը վեբ տարբերակի համար

WhatsApp հայտնի մեսինջերի ծրագրավորողները ներկայացրել են հավելվածի վեբ տարբերակի նոր գործառույթները. այժմ այն ապահովում է կենսաչափական նույնականացում: Անվտանգությունը բարձրացնելու համար ստեղծված նոր գործառույթի մասին հաղորդում է Planet- today-ը՝ հղում անելով The Verge-ին:

WhatsApp-ի օգտատերերը, որոնք կցանկանան օգտվել մեսինջերի վեբ տարբերակով, այժմ պետք է նախապես բացեն WhatsApp հավելվածը սմարթֆոնի վրա մատնահետքը կամ Face ID տեխնոլոգիայի միջոցով դեմքը սքանավորելու միջոցով: Եթե օգտատերը բջջային սարքի վրա չունի կենսաչափական նույնականացում (կամ այն ապաակտիվացված է), ապա վեբ տարբերակը չի պահանջի սքանավորում:

Նոր գործառույթը թույլ կտա պաշտպանել  մեսինջերի օգտատերերին չարագործներից, որոնք գողանում են օգտահաշիվները: Համակարգը կակտիվանա iOS 14 եւ բարձր iPhone սմարթֆոնների վրա, որոնք ապահովում են մատնահետքի սքանավորում կամ ունեն Face ID տեխնոլոգիան: Դեռ ավելին, համակարգն ապահովվում է բոլոր Android-սմարթֆոնների վրա, որոնք ունեն կենսաչափական նույնակացման մոդուլներ:

Փորձագետները նշում են, որ WhatsApp-ի ծրագրավորողներն արդեն վաղուց զարգացնում են մեսինջերները համակարգիչների եւ բրաուզերի համար: Կարելի է չկասկածել, որ WhatsApp-ի թիմը շարունակում է աշխատել եւ զարգացնել մեսինջերի վեբ տարբերակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում